Featured Posts
Ինդոնեզական բանտից տասնյակ կալանավորներ են փախել
Ինդոնեզական ոստիկանությունը տասնյակ կալանավորների է որոնում, ովքեր փախել են բանտից նախօրեին՝ այն բանից հետո, երբ հսկիչները բացել են դարպասը` աղբը դուրս բերելու համար, հայտնում է Hurriyet-ը:
Ի թիվս այլնի, սպանությունների ու բռնաբարության համար դատապարտված 42 մարդ է փախել Ինդոնեզիայի Ասիհ գավառի Մյուլաբո բնակավայրի բանտից:
Նրանցից 6-ին ոստիկաններին հաջողվել է գտնել և ձերբակալել տեղի աղբանոցներում:
Չինաստանն աշխարհի ամենախելացի երկրին է
Pisa միջազգային կրթական թեստերի արդունքերով Չինաստանն աշխարհի ամենախելացի երկիրն է, գրում է«Բի Բի Սի»-ին:
Pisa (ուսանողների միջազգային գնահատման ծրագիր)թեստերը համաշխարհային չափանիշ են դարձել կրթական ոլորտում և անցկացվում են 3 տարին մեկ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից: Դրանք միտված են համաշխարհային մակարդակով գնահատել աշակերտների մտավոր ունակությունները կարդալու,հաշվելու և գիտության ոլորտներում:
Թեստերի արդյունքներից պարզ է դարձել, որ Չինաստանի կրթական համակարգն իր կատարելությամբ գերազանցում է մի շարք արևմտյան երկրների:
«Թեև 2009թ-ին անցկացված Pisa-ի արդյունքները փաստում են, որ Չինաստանում կրթական չափանիշների առումով առաջատարն է Շանհայն ու Հոնգկոնգը, սակայն գյուղական տարածքները ևս չեն զիջում նրանց այս հարցում: Նույնիսկ երկրի ամենահեռավոր գյուղերում և անբարենպաստ տարածքներում բնակվող աշակերտները ապշեցուցիչ արդյունքներ են ցույց տվել: Պատճառն այն է, որ չինական հասարակության մեջ լուրջ արմատավորված է այն գաղափարը, որ կրթությունը հաջողության գրավականն է: Կարծում եմ, որ այս հանգամաքը նախանձի առիթ կտա բազում արևմտյան երկրներին»,- նշել է թեստերի պատասխանատու Անդրեաս Շլայխերը:
Costa Concordia-ի ավելի քան 200 ուղևոր 9 հազ եվրո փոխհատուցում է ստացել
Իտալական Costa Crociere ընկերությունը, որին պատկանում էր Costa Concordia զբոսանավը շուրջ 235 ուղևորների 9 հազ եվրոյի փոխհատուցում է տրամադրել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Ավելի վաղ ընկերությունը համաձայնել էր 11 հազ եվրոյի չափով փոխհատուցում տրամադրել մոտ 180 ֆրանսիացի ընտանիքների, որոնք մինչ այդ սպառնացել էին դատարան դիմել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 13-ին աշխարհահռչակ զբոսանավը վթարի է ենթարկվել ինչի հետևանքով 34 մարդ է զոհվել: Զոսանավում եղել է 3229 մարդ:
Յոգուրտով սնված մկների սեռական օրգանների չափերը մեծանում են
Մասաչուսեթցի Տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ յոգուրտով սնված արու մկների սեռական օրգանները զգալիորեն մեծանում են, ինչպես նաև ավելանում է այդ մկների սեռական կարողությունը, համեմատած այլ, սովորական կամ անառողջ սնունդ կերած մկների: Հետազոտության արդյունքները հրապարակված են Scientific America ամսագրում:
Յոգուրտ կերած արու մկների սեռական օրգանները մեծացել են 10-15%-ով:
«Մենք նկատել ենք, որ նրանց սեռական օրգանները, պատկերացնում եք…. մեծանում են: Ամեն բան, ինչ վերաբերում է յոգուրտ կերած մկների սեքսուալությանը, ապա այն անհամենատ բարելավվում է», - ասել է գենետիկ Սյուզաննա Էդմոնդը:
Փոխվում է նաև նման մկների մորթու որակը, որը շատ ավելի առողջ և 10 անգամ ավելի խիտ է դառնում, քան փորձնական խմբի մոտ, նշում են հետազոտողները:
Հետազոտության սկզբնական նպատակով փորձ էր արվում ապացուցել, որ յոգուրտի օգտագործումը կանխարգելում է ծերացման պրոցեսներով պայմանավորված ավելորդ քաշի առաջացումը:
ԱՄՆ-ում 30 հազար դոլարի գարեջուր են գողացել
ԱՄՆ -ի Փենսիլվանիա նահանգի իշխանությունները փորձում են պարզել, թե ով և ում աջակցությամբ է թալանել գարեջրով բեռնված երկու բեռնատարը` 50 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, հաղորդում է WCPO հեռուստաալիքը` հղում կատարելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Կարլայլ քաղաքում: Ոստիկանության լեյտենանտ Մայք Ձեժինսկու խոսքով, գողերը 1.8 հազար շիշ Corona տեսակի գարեջուր են հափշտակել 30 հազար դոլար ընդհանուր արժեքով` երկու բեռնատարներով, որոնցից յուրաքանչյուրի գինը 10 հազար դոլար է:
«Մենք կարծում ենք, որ հնարավոր է՝ ներքին տեղեկատվությանը ծանոթ որևէ մեկը աջակցել է գողությանը», - ասել է ոստիկանության սպան:
Подписаться на:
Сообщения (Atom)





