Ըստ բրիտանական Sunday Times պարբերականի`Գրեմիի բազմակի մրցանակակիր 23-ամյա Ադելն իր 20մլն ֆունտ սթերլինգ եկամուտով համարվել է բրիտանացի ամենահարուստ երիտասարդ երգչուհին, գրում է The Telegraph-ը:
Լոնդոնում ծնված Ադելը ֆինանսական առումով առաջ է անցել Շերիլ Քրոուից, Լեոնա Լյուիսից և Քեթի Մելուաից :Երգչուհին իր ողջ եկամուտից 14 մլն-ը վաստակել է անցյալ տարի:
Պարբերականի տվյալների համաձայն՝ բրիտանացի երգչուհիներն իրենց եկամուտներով գերազանցում են հակառակ սեռի երգիչներին, այս փաստը ապացուցում է այն հանգամանքը, որ ամենահարուստ երաժիշտների ցուցակի լավագույն տասնյակում ընդամենը 2 տղամարդ է ներկայացված (Քրեյգ Դևիդը և շոտլանդացի երգիչ Պաոլո Նուտիցին):
Իսկ ամենահարուստ բրիտանացի տղամարդկանց ցուցակը գլխավորում է Հարի Փոթերի դերակատար 22-ամյա Դենիել Ռեդքլիֆը (54մլն ֆունտ սթեռլինգ), որից 48 մլն երիտասարդ դերասանը վաստակել է 2011թ.-ի ընթացքում:
«Շանել» նորաձևության պաշտոնական դեմք հանդիսացող Կիրա Նայթլին համարվել է ամենահարուստ բրիտանացի երիտասարդ մոդելը (30մլն ֆունտ սթեռլինգ):

0 коммент.:
Отправить комментарий