Ուղիղ 20 տարի առաջ, մայիսի 8-ից սկսվեցՇուշիի ազատագրման գործողությունները, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»: Մայիսի 9-ինՇուշին արդեն ազատագրված էր: Երկար չեմ ուզում այս մասին գրել, քանի որ արդեն ունեմ այդ մասին գրառում, որը կարող եք կարդալ →ԱՅՍՏԵՂ:
Ուզում եմ շնորհավորել ամբողջ հայ ազգինայսպիսի մեծ ու կարևոր հաղթանակի օրվակապակցությամբ: Հաղթանակ, որը մեր ամբողջ պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն էր, հաղթանակ, որի ստրատեգիական միտքը տեղ գտավ համաշխարհային ռազմագիտության մեջ: Ուզում եմ շնորհավորել և իմ խորին հարգանքն ու շնորհակալությունը հայտնել այն բոլոր տղաներին, որոնց շնորհիվ, որոնց արյան և քրտինքի շնորհիվ այս հաղթանակը դարձավ մերը: Տղամարդկության, հայրենասիրության և հայ ոգու ու կամքի վառ օրինակն են նրանք: Նրանք ովքեր այսօր մեզ հետ են մենք պետք է միշտ հարգենք և փառաբանենք նրանց գործը և նրանց տեսնելուց երբեք չմոռանանք թե ովքեր են նրանք: իսկ ովքեր իրենց կյանքը զոհեցին այդ մարտում և ընդհանրապես Արցախյան հերոսամարտում՝ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՆՐԱՆՑ, նրանց անունները միշտ վառ պահենք մեր սրտում և այնպես անենք, որ սերնդե սերունդ փոխանցվի նրանց կերտած հաղթանակի փառապանծ պատմությունը և նրանց անունները:
Այո՛ Շուշին ազատ է, Շուշին մե՛րն է նորից: Բայց ի՞նչ վիճակում է նա այսօր: Փոխանակ շենացնենք, հարստացնենք այն, փոխանակ վերականգնենք երբեմնի արվեստների քաղաք Շուշին, մենք ամեն մեկս մեր գրպանի մասին ենք մտածում:
Ես, հասարակ մի մարդ, Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի մի պարզ ճշմարտություն գիտեմ. Քանի երկիրը չի ծաղկում, քանի երկիրը չի հարստանում, ոչ մի անհատ չի կարող հարուստ լինել: Նույնիսկ այսօրվա օլիգարխները, որ միլիարդներ ունեն, որ դղյակների մեջ են քնում և արթնանում, առանց շեն, հարուստ երկրի, կարող են մի քանի րոպեների ընթացքում իրենց ամբողջ ունեցվածքից զրկվել…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱ՛Յ ԱԶԳ, ԵՎ ԹՈՂ ՆՈՐԻՑ ԱՐԹՆԱՆԱ ՄԵՐ ՄԵՋ ՀԱՅԻ ՈԳԻՆ…






0 коммент.:
Отправить комментарий