Ads 468x60px

Հետադարց կապ

Բարի գալուստ GRE.BLOG այստեղ կգտնեք այն ամենը ինչը վերաբերվում է համակարգչին եւ ինտերնետին:

Այսօր 8:00-ից մինչև 20.00-ը ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան կատարելու իրենց ընտրությունը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ են:
Առավոտյան ժամը 8-ից պաշտոնապես կբացվեն ամբողջ հանրապետությունում առկա 41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերը: Մինչև երեկոյան ժամը 20.00-ը ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան կատարելու իրենց ընտրությունը:
Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 484 հազար 3 է:
Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում: Ապագա խորհրդարանում հայտնվելու համար համամասնական ընտրակարգով պայքարում են 9 քաղաքական ուժեր` 8 կուսակցություն և մեկ դաշինք.

1 Հայաստանի Հանրապետական կուսակցություն
2 Բարգավաճ Հայաստան կուսակցություն
3 Հայ ազգային կոնգրես (դաշինք)
4 «Օրինաց երկիր» կուսակցություն
5 «Ժառանգություն» կուսակցություն
6 Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
7 Հայ յեղափոխական դաշնակցություն
8 «Միավորված հայեր» կուսակցություն
9 Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Մեծամասնական ընտրակարգով կպայքարեն պատգամավորի 138 թեկնածուներ` առաջադրված հանրապետության 41 ընտրատարածքներում:
Ազգային ժողովի ընտրություններին կհետևեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ: Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կանցկացնեն 54 կազմակերպություններ` ընդհանուր թվով 31451 դիտորդ: Միջազգային կազմակերպություններից հայաստանյան ընտրություններին կհետևեն շուրջ 647 միջազգային դիտորդներ` 11 միջազգային կազմակերպություններից:
Ըստ ԿԸՀ կանոնակարգի մայիսի 7-ին ժամը 00։00-ից սկսած կսկսվեն հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։

0 коммент.:

Отправить комментарий