Ads 468x60px

Հետադարց կապ

Բարի գալուստ GRE.BLOG այստեղ կգտնեք այն ամենը ինչը վերաբերվում է համակարգչին եւ ինտերնետին:

Սեր

Իչքան էլ փորձել եմ հասկանալ ինչի համար էր մեր բաժանումը , ինչի համար ենք հիմա առանձին առանձին տանջվում , եթե կարող էինք միասին երջանիկ լինել, ես չեմ հասկացել:Եթե կարող էինք բոլորին ապացուցել , որ կա իսկական սեր ու այն հենց մեզ է հանդիպել: Անկախ ամեն ինչից ես հավատում եմ , որ կա իսկական սեր, այն ինձ հանդիպել է ուղղակի ես ձեռքիցս բաց եմ թողել: Ու թեև երբեք չեմ մտածել ով էր մեզնից մեղավոր , ես բոլոր բոլոր մեղքերը ինձ վրա եմ վերցնում : Թող այսօր ես լինոմ մեղավորը , որպիսի հաջորդ անգամ սխալներ թույլ չտամ:Ես գիտեմ , որ ուրիշին չես սիրում , ու երևի չես էլ սիրիր , համենայնդեպս ես ինձ այդպես կհավատացնեմ, սակայն եթե անգամ սիրես , գոնե պահիր այն ինչ ստացել ես ինձնից `ուրիշներին փոխանցելու համար: Պահիր զգացմունքներս , հոգիս, պահիր սիրտս քեզ մոտ , միևնույն է սիրել չեմ ուզում: Ոչ , ես կարող եմ սիրել, կարող եմ քեզ մոռանալ ու սիրել մեկ ուրիշին,քանզի անհնարին ոչինչ չկա: Չնայած անհնարին շատ բաներ կան , բայց չեմ կոտրում այդ կարծրատիպը : Չեմ ուզում քանզի , հիմա դա ինձ պետք չէ , քանզի հիմա ուզում եմ հավատալ, որ սիրում ես ու միշտ ես սիրել:Ու թեև իրար հանդիպելուց միայն բարև ենք տալիս , այն էլ սառը ու կամաց տոնով, միևնույն է շատ բան ենք իրար ասում այդ պահին , թեպետ դրանք պահում ենք կոկորդում և ամուր սեղմում ենք բերանը , որպեսզի դուրս չթռչեն:
Ես գիտեմ քեզ...ես ճանաչում եմ քեզ այնպես ինչպես ոչ-ոք:Այո , ես քեզ ճանաչում եմ բոլորից շատ ու բոլորից առավել: Չնայած որ երբեք էլ քեզ չի հետաքրքրել թե ինչ եմ մտածում քո մասին: Դու ուղղակի սիրել ես ինձ , ու ես չեմ ուզում իմանալ ,անկեղծ էր դա թե ոչ : Քանզի չեմ ուզում իմանալ , որ անկեղծ չէր , քանզի չեմ ուզում էլ ավելի տանջվել: Ու թեև մարդիկ ինձ չհասկանան ,ես քեզ կներեմ, գուցե երբեք էլ քեզ ետ չնդունեմ , բայց քեզ կներեմ: Իմ  ներսում կներեմ քեզ իմանալով , որ ուզում ես նորից միանալ, ու գուցե բնավ երբեք էլ չեմ մեղադրել քեզ , սակայն կներեմ....

0 коммент.:

Отправить комментарий