Ինքնուրույն կառավարմամբ մեքենան, որի վրա Google-ի կառավարման համակարգն է տեղադրված, Կալիֆոռնիայում հաջողությամբ անցել է փորձարկումը, հաղորդում է BBC-ն:
Առանց վարորդի մեքենաները շուտով կարող են իրականություն դառնալ ԱՄՆ Նևադա նահանգում, որը ԱՄՆ-ում առաջինն է նման մեքենաների արտոնագիր տրամադրել:
Նահանգի ճանապարհներին առաջին ավտոմեքենան կլինի Google ընկերության կողմից կատարելագործված հիբրիդային Toyota Prius-ը:
Ավտոմեքենայի առաջին երթևեկը տեղի ունեցավ Լաս-Վեգասի հանրահայտ կենտրոնական բուլվարում:
Այլ ավտոարտադրողներ ևս Նևադա նահանգում նման արտոնագրեր ստանալու հայտեր են ներկայացրել:
Նևադա նահանգի ավտոմոբիլային վարչության դեպարտամենտի տնօրենը համարում է, որ ապագան առանց վարորդի մեքենաներինն է:
Նևադա նահանգի ավտոմոբիլային վարչության դեպարտամենտի տնօրենը համարում է, որ ապագան առանց վարորդի մեքենաներինն է:
Մարտին նահանգը իր օրենսդրության մեջ փոփոխություններ մտցրեց, որոնք թույլատրում են նման մեքենաների շահագործումը: Ապագայում նախատեսվում է նման մեքենաների սեփականատերերին անհատական արտոնագրեր տրամադրել:
Այլ նահանգներ ևս, այդ թվում և Կալիֆոռնիան, մտադիր են հետևել Նևադայի օրինակին:
«Դժբախտ պատահարների մեծ մասը տեղի է ունենում մարդու սխալի պատճառով: Համակարգիչների, տվիչների և այլ համակարգերի օգնությամբ ավտոմեքենաները կկարողանան ավելի արագ վերլուծել շրջակա իրադրությունը և ավելի ապահով որոշումներ կկայացնեն», - ասել է Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ալեքս Պադիլան, ով համապատասխան օրենսդրական փոփոխությունների հեղինակն է:






0 коммент.:
Отправить комментарий