Իտալական մասնագետները որոշել են պարզել, թե ինչպես է լինում, որ համեղ ուտելիքը, ասենք՝ փքաբլիթները, միշտ ստիպում են մարդուն նոր չափաբաժնի հետևից վերադառնալ, նշում է ABC News պարբերականը:
Պարզվում է, նման սննդամթերքը ազդում է թմրամիջոցի պես և ուղեղում ակտիվացնում է պարգևատրման ազդակները:
Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ երբ ուտելու ցանկությունն առաջացել է նորմալ քաշով մարդու մոտ սեղանին դրված համեղ ուտեստի առկայությամբ, և ոչ քաղցով, նման պարագայում դիտարկվում է պարգևատրման երկու քիմիական ազդակների ակտիվացում:
Նաև գիտնականները հատուկ դիտարկել են համեղ կամ անհամ ուտելիք կերած մարդկանց ուղեղում սովի հորմոն գրելինի և ուղեղի 2-AG քիմիական միացության բաղադրությունը: Ինչպես և առաջին խմբի մարդկանց պարագայում երկու ցուցանիշներն էլ բարձր էին:
«Դժվար է կանգ առնել, երբ սեղանին համեղ ուտելիք է: Դրա համար ավել ուտելը կապված է լինում կոնֆետների հետ, բայց ոչ ասենք` հատիկավորների: Երբ կշտացել եք, շատ կարևոր է ավել չափաբաժնի համար չձգվել», - հավաստում է դոկտոր Դևիդ Կացը:






0 коммент.:
Отправить комментарий